top of page

ՌԴ ԶՈՒ-ի զանգվածային հարվածներից Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի

13 hours ago
1 min read

Ռուսական հարվածների հետևանքով երկուշաբթի՝ սեպտեմբերի 28-ի գիշերն ու առավոտյան, Կիևի մարզում օտարերկրյա քաղաքացի է զոհվել, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։


«Կիևի մարզում երկու մարդ է զոհվել, նրանցից մեկը Ադրբեջանի քաղաքացի է։ Ցավակցում եմ հարազատներին և մերձավորներին», - գրել է Զելենսկին Տելեգրամի իր ալիքում։


Նա հավելել է, որ այս պահին հայտնի է ամբողջ Ուկրաինայում տասնյակ վիրավորների մասին։ Միայն Խարկովին հասցված հարվածի հետևանքով տուժել է 28 մարդ, որոնցից ինը՝ երեխա։


Բացի այդ, Օդեսայի մարզում ռուսները հարվածել են Պալաուի դրոշի ներքո նավարկող նավին։


«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր չեն լռում Ուկրաինայում տեղի ունեցողի մասին, և բոլոր նրանց, ովքեր աջակցության կոնկրետ փաթեթներ են պատրաստում մեր պետության համար։ Հստակ որոշումներ են անհրաժեշտ։ ՀՕՊ միջոցները, էներգետիկ աջակցությունը, բյուջետային պակասուրդների ծածկման հարցում օգնությունը հենց այն է, ինչն այսօր իրականում ուժեղացնում է Ուկրաինան և օգնում մեր ժողովրդին դիմակայել», - ամփոփել է նախագահը։

1/2918
bottom of page