top of page

Վլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածել

4 hours ago
1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում անցկացված ընտրությունները հաստատել են իշխանության բոլոր մարմինների լեգիտիմությունը։ Նա շնորհակալություն է հայտնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովային և ընտրական հանձնաժողովների աշխատակիցներին՝ ընտրությունները բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Պամֆիլովայի խոսքով՝ ընտրություններին ամենաակտիվ մասնակցությունն ունեցել են զինծառայողները՝ ինչպես թեկնածուների, այնպես էլ ընտրողների կարգավիճակով։ Նրա ներկայացրած տվյալներով՝ մասնակցությունը կազմել է 59,8 տոկոս։

Նա նաև հայտնել է, որ Պետդումայի կազմում առաջին անգամ ընտրվել է հատուկ ռազմական գործողության 46 մասնակից, իսկ տարբեր մակարդակների ընտրությունների արդյունքում ընդհանուր առմամբ ընտրվել է 655 մասնակից։

1/2918
bottom of page