top of page

Պենտագոնը կարող է ծովային հետևակայինների մոբիլիզացնել Լոս Անջելեսում բողոքի ցույցերը ճնշելու համար

  • Writer: Ani
    Ani
  • Jun 8
  • 1 min read

ree

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը X սոցցանցում հայտնել է, որ Պենտագոնը կարող է ծովային հետևակայինների մոբիլիզացնել Լոս Անջելեսում բողոքի ցույցերը ճնշելու համար։

«ICE-ի (ԱՄՆ մաքսային և ներգաղթի ծառայություն) և դաշնային իրավապահ մարմինների աշխատակիցների վրա ամբոխի հարձակումները նպատակ ունեն կանխելու անօրինական հանցագործների արտաքսումը մեր տարածքից․ սա վտանգավոր ներխուժում է, որին նպաստում են հանցավոր կարտելները (որոնք նաև օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններ են) և որը հսկայական ռիսկ է ներկայացնում ազգային անվտանգության համար։

Նախագահ Թրամփի օրոք դաշնային գործակալների և դաշնային օբյեկտների դեմ բռնությունն ու ավերածությունները թույլատրելի չեն լինի։ Սա ողջամտություն է», - նշել է նա։

Հեգսեթը հավելել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունն անհապաղ կմոբիլիզացնի Ազգային գվարդիան՝ Լոս Անջելեսում դաշնային իրավապահ մարմիններին աջակցելու համար։

«Եթե բռնությունը չդադարի, կմոբիլիզացվեն նաև Քեմփ-Փենդլթոնում գտնվող ծովային հետևակայինները․ նրանք բարձր պատրաստականության վիճակում են», - հավելել է նա։

Հիշեցնենք, որ Կալիֆոռնիայում բողոքի ցույցերի ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է 2000 ազգային գվարդիական տեղակայել։

1/2456
bottom of page