top of page

Բժիշկները հորդորում են Մանե Թանդիլյանին դադարեցնել հացադուլը. նա հրաժարվում է. Մեսրոպ Առաքելյան

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Mar 5
  • 1 min read

Մանե Թանդիլյանի առողջական վիճակն այս պահին լավ չէ։ Բժիշկները հորդորում են դադարեցնել հացադուլը, Թանդիլյանը հրաժարվում է: Այս մասին Тert.am-ին հայտնեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Այս պահին Մանե Թանդիլյանը հիվանդանոցում հետազոտություններ է անցնում»,- ասաց Առաքելյանը։

Հացադուլի մեջ գտնվող «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանն այսօր Ազատության հրապարակից շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:

Մանե Թանդիլյանը մարտի 1-ից հացադուլ է սկսել, խնդրելով Արցախի նախկին պետնախարար, Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։

Ռուբեն Վարդանյանը փետրվարի 19-ից հացադուլ է սկսել՝ ի նշան իր նկատմամբ իրականացվող դատական ֆարսի: Հացադուլի պատճառով փետրվարի 25-ին նրա ինքնազգացողությունը վատացել էր Բաքվի դատարանում:

1/2054
bottom of page