top of page

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 19։35-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Նորավան- Լծեն- Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։



Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։



Հրազդանի, Սևանի  տարածաշրջանների ավտոճանապարհներին, Ստեփանավանի, Սպիտակի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։



Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 



Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:




1/1846
bottom of page