top of page

Մեղրիի մոտ գիշերվանից փնտրում են երեք ենթադրյալ шդրբեջшնցիների. ԱԱԾ-ն չի հերքել տեղեկությունները

8 hours ago
1 min read

Ադրբեջանի հետ սահմանակից Մեղրիի Կուրիս գյուղում գիշերը գյուղացիները տեսել են երեք քաղաքացիական հագնված անձանց, որոնք, ըստ ականատեսների, ամենայն հավանականությամբ ադրբեջանցիներ են եղել, գրում է 24NEWS.am–ը։

«Նրանց հետ զրուցելուց հետո այդ անձինք փախել են, գյուղում ու հարակից շրջաններում անմիջապես սկսվել են որոնողական աշխատանքները: Գյուղացիներից մեկը 24News-ին փոխանցել է, որ բացի հայկական ծառայություններից, նաև այդ անձանց փնտրելու գործին են միացել տեղի ռուսական ուղեկալի սահմանապահներն իրենց ԱԹՍ-ներով:

Մեզ հետ զրույցում Կուրիս բնակավայրի համայնքապետ Դավիթ Օհանջանյանը դեպքի մասին հստակ տեղեկություն չի տրամադրել, սակայն չի հերքել տարածված խոսակցությունները. «Դա գիշերն ա կատարվել, իրավապահներին դիմեք»։

Նրա խոսքով՝ ինքն էլ է լսել այդ մասին, սակայն նշեց, որ այս պահին գյուղում խուճապ չկա»,– հրել է կայքը։

ՀՀ ԱԱԾ–ից էլ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ոչ հաստատել են, ոչ հերքել են լուրը՝ խնդրելով գրավոր հարցում ուղարկել։

1/2936
bottom of page