9 տարվա դադարից հետո՝ Պուտին-Ալիև-Փեզեշքիան եռակողմ հանդիպում․ ինչ են քննարկել
5 hours ago
1 min read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Թուրքմենստանում, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո, նման հանդիպում իրոք տեղի է ունեցել Կասպիական գագաթնաժողովի ավարտին», – ասել է Պեսկովը։
Հավելենք՝ Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի վերջին եռակողմ գագաթնաժողովից անցել է ինը տարի։
Երեք պետությունների ղեկավարների առաջին հանդիպումը (այդ ժամանակ Հասան Ռոհանին Իրանի նախագահն էր) տեղի է ունեցել Բաքվում 2016 թվականի աշնանը, իսկ երկրորդը՝ Թեհրանում 2017 թվականի նոյեմբերի 1-ին։ Այդ ժամանակվանից ի վեր այս ձևաչափով հանդիպում չի անցկացվել։




















