ՍԿՍՎԵՑ. ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԱՆՉԵԼ ԵՆ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ
Վրաստանի դատախազությունը հոկտեմբերի 31-ին հարցաքննության է կանչել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ենթադրյալ կեղծման մասին նրա հայտարարությունների պատճառով։
«Ըստ ԿԸՀ-ի հայտարարության և ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պետք է ապացույցներ ունենա 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների հնարավոր կեղծման մասին, ուստի, ըստ օրենքի, այս տարվա հոկտեմբերի 31-ին Վրաստանի նախագահին հրավիրել են քննչական մարմին՝ հարցաքննության»,- ասվում է վերահսկիչ գործակալության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը հանդես է գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման օգտին և հակառուսական պատժամիջոցների դեմ, ստացել է ձայների 53,93%-ը։
Խորհրդարան են անցել նաեւ չորս ընդդիմադիր կուսակցություններ՝ ստանալով ընդհանուր 37,78%: Ընդդիմության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ չեն ճանաչում ԿԸՀ տվյալները։ Նրանից 3-ը հրաժարավել է մանդատներից:
Արևմտամետ ընդդիմությանը միացած Զուրաբիշվիլին, որն ըստ երկրի սահմանադրության պարտավոր է անկուսակցական լինել, ընտրություններից հետո կոչ է արել ընդդիմադիր ուժերին բողոքի ցույցեր կազմակերպել: