top of page

Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան

  • 9 hours ago
  • 1 min read

Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին և բորբոքել այս հակամարտությունը։ Այս մասին գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը X-ի իր էջում։

Իրանի առաջնորդի փոխանցմամբ՝ որոշ երկրներ արդեն սկսել են միջնորդական ջանքեր գործադրել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով:

«Եկեք հստակ լինենք. մենք հավատարիմ ենք տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը, սակայն որևէ վարանում չունենք մեր ազգի արժանապատվությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու հարցում»,- ընդգծել է Փեզեշքիանը՝ հավելելով, որ Թեհրանը պատրաստ է վճռական գործողությունների իր պետական շահերը պաշտպանելու համար:

1/2578
bottom of page