top of page

Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի վարկանիշը տեսա, երբ Իջևանում Փաշինյանին չէին ուզում բարևել, Նոյեմբերյանում էլ չէին ուզում մոտենալ. Ոսկան Սարգսյան

  • 10 hours ago
  • 1 min read


Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը իշխանության պնդումներին, թե իրենց վարկանիշը բարձր է, պատասխանել է մի քանի գործնական օրինակներով։ Սարգսյանը, մասնավորապես,  գրել է.

«Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում սոցիոլոգիական հարցման արդյունքներ է հրապարակել ու գրել․ «Ահա Հայաստանի Հանրապետությունում ամերիկյան ամենահեղինակավոր IRI ընկերության կողմից անցկացված վերջին հարցումները։ Հ.Գ. Դե, հիմա թող նորից իրենց ճղեն, պատեպատ տան, ասեն, որ ռեժիմը խուճապի մեջ է, իրենք հակառակ պատկերը ունեն և իրենց հանգստացնեն»։

Նախ, Հայաստանում սոցիոլոգիական հարցումները անվստահելի բան են, որովհետև վստահություն չկա, թե ով է պատվիրում, ով՝ վճարում դրանց համար։ Երկրորդը, հայաստանցիները մտածում են մի բան, հարցման ժամանակ ասում՝ այլ բան, անում՝ բոլորովին այլ բան։

Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի ցածր վարկանիշը տեսա, երբ մի քանի օր առաջ Իջևանում Նիկոլ Փաշինյանը բարձրացավ ավտոբուս՝ բարևելու, ու նրա հայրենակիցները չէին ուզում բարևել։ Այդ վարկանիշը տեսա Նոյեմբերյանում, երբ Նիկոլ Փաշինյանը քաղաքի կենտրոնում էր, սակայն նոյեմբերյանցիները հետաքրքրություն չէին ցուցաբերում, չէին մոտենում»։

1/2578
bottom of page