Հայտնաբերվել է Covid-19-ով պայմանավորված հյուծող ախտանիշների պատճառը
- Ani

- Oct 10, 2024
- 1 min read

Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ Covid-19-ով պայմանավոված հյուծող ախտանիշները կարող են ի հայտ գալ «ուղեղի երկարատև փոփոխություններից»:
Օգտագործելով առաջադեմ մագնիսառեզոնանսային շերտագրության տեխնոլոգիա՝ գիտնականները պարզել են, որ երկարատև շնչարգելությունն ու հոգնածությունը, ըստ ամենայնի, պայմանավորված են վիրուսի նկատմամբ իմունային արձագանքով:
Քեմբրիջի համալսարանի թիմը տեղադրել է 7 Տեսլա հզորությամբ սկաներներ, որոնք ունակ են կենդանի ուղեղի անսովոր ճշգրիտ պատկերներ ստեղծել՝ ուսումնասիրելու համար Covid-19 համավարակի գագաթնակետին հոսպիտալացված 30 մարդկանց գլխուղեղի ցողունները:
Գիտնականները հայտնաբերել են, որ երկարատև Covid-ի ախտանիշներով հոսպիտալացված հիվանդների ուղեղը շեղումներ է ցույց տվել շնչառությանն առնչվող հատվածներում: Թիմն առաջարկել է, որ երկարատև ախտանիշները «կարող են լինել Covid-19-ից հետո գլխուղեղի ցողունի բորբոքային վնասվածքի անուղղակի հետևանք»:
Հետազոտությունը ցույց է տվել, որ ուղեղի ցողունի մի քանի հատվածներ, որոնք ծառայում են որպես ուղեղի և ողնուղեղի կարևոր կապ և պատասխանատու են բազմաթիվ կենսական գործառույթների համար, նեյրոբորբոքային արձագանքի նշաններ են ցույց տվել: Այս անոմալիաները հայտնաբերվել են հիվանդների՝ Covid-19-ով հոսպիտալացվելուց մի քանի շաբաթ անց, հատկապես գլխուղեղի այն հատվածներում, որոնք պատասխանատու են շնչառությունը կարգավորելու համար:
Մեկնաբանելով Brain հանդեսում հրապարակված բացահայտումների կարևորությունը՝ հետազոտության համահեղինակ դոկտոր Կատարինա Ռուան նշել է, որ դրանք քրոնիկական Covid-19-ի բուժման ավելի արդյունավետ բուժման կարող են հանգեցնել: Բացատրելով ուղեղի ցողունի վճռորոշ դերը՝ նա ընդգծել է. «Ուղեղի ցողունը մեր գիտակցության և մեր օրգանիզմում կատարվողի միջև ամենակարևոր կապն է։ Տեսնելու և հասկանալու համար կարողությունը, թե ինչպես է ուղեղի ցողունը փոխվում ի պատասխան Covid-19-ին, կօգնի ավելի արդյունավետ բացատրել և բուժել երկարաժամկետ հետևանքները»:




















