Մի շարք պետական կառույցներ պարտադիր պետք է տարեկան 1 անգամ ԱԺ-ին հաղորդում ներկայացնեն իրենց գործունեության վերաբերյալ
Կառավարությունն իր այսօրվա՝ հքոկտեմբերի 24-ի նիստում հավակություն տվեց ԱԺ կանոնակարգ օրենքում ոեւ մի շարք այլ օրենքներում փոփոխությունների նախագծին:
Այս փաթեթը հեղինակել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՔՊ-ական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Արսեն Թորոսյանը:
Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է կարգավորել Հակակոռուպցիոն կոմիտեի, Քննչական կոմիտեի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Պետական եկամուտների կոմիտեի նախագահների կողմից այդ մարմինների գործունեության վերաբերյալ յուրաքանչյուր տարի ՀՀ ազգային ժողովին հաղորդում ներկայաց-նելու և քննարկելու հետ կապված հարաբերություններ:
Առաջարկվում է, որ մինչեւ տվյալ տարվա ապրիլի 1-ը, հիշյալ կառույցների ղեկավարները պետք է հաղորդում ներկայացնեն ԱԺ՝ նախորդ տարվա գործունեության վերաբերյալ: