17-ամյա պատանիները «Ֆոլքսվագենով» դուրս են եկել հանդիպակաց գոտի, վտանգել են հետիոտնների կյանքը. նրանք ձերբակալվել են
- Ani

- Oct 10, 2024
- 1 min read

Երևան քաղաքի պարեկները հոկտեմբերի 9-ի գիշերը՝ ժամը 23-ին, Բադալ Մուրադյան փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայով երթևեկության հանդիպակաց գոտի դուրս գալու, անկանոն վարելու և հետիոտնային անցումներով անցնող անձանց կյանքը վտանգելու համար ձերբակալել և քննչական բաժին են ներկայացրել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 17-ամյա երկու բնակչի:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:




















