top of page

«Ողջամիտ կասկած ունեմ՝ ՀՀ իշխանությունների մատը խառն էր». Արտակ Բեգլարյանը՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը գերևարելու մասին

  • Writer: Ani
    Ani
  • 5 hours ago
  • 1 min read

ree

«Այո՛, ես էլ տեղում եղած տարբեր պաշտոնյաներից, այդ թվում՝ ադրբեջանցիների հետ բանակցություներին մասնակցած պաշտոնյաներից տեղեկացել եմ, որ ադրբեջանցիները նախապես կոնկրետ անձանց անուններ են տվել, որ այդ անձինք չպետք  է դուրս գան Արցախից, պետք է հանձնվեն»,-Aysor.am-ին ասաց մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ը Արցախի պետնախարարի խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Արտակ Բեգլարյանը:

Նա պատմեց, որ ադրբեջանցիների կողմից գերևարվել են նաև անձինք, որոնց անունները նախապես ներկայացված ցուցակում չեն եղել. «Գիտեմ՝ հետագայում ավելացվել են պոտենցիալ գեևարվողների նոր անուններ կամ տարբեր ձևերով որոնվել են: Արցախից իմ դուրս գալուց հետո ինձ էլ են փնտրել, տարբեր գործող պաշտոնյաներից հետաքրքրվել են՝ որտեղ եմ, բայց իմ անունը ցուցակում չկար: Ինձ հայտնի է՝ նույն ձևով գերևարել են անձանց, ում մասին նախապես խոսք չի եղել և  ում անունները նախապես չեն եղել ցուցակում» :

Թե ովքեր են ցուցակում չներառված, բայց գերևարված անձինք, պարոն Բեգլարյանը չասաց:

Անդրադառնալով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում հայտնվել է ոչ առանց ՀՀ գործող իշխանությունների միջամտության՝  Բեգլարյանն ասաց.

«Ես էլ առնվազն ողջամիտ կասկած ունեմ՝ ՀՀ իշխանությունների մատը կարող էր խառը լինել՝ հաշվի առնելով նախ այն, որ եթե ՀՀ ուզենար, կարող էր տարբեր ձևերով այս անձանց հանել Արցախից, ու երկրորդը՝ մինչև հիմա տարբեր առիթներ եղել են նրանց ազատելու, բայց բավարար քայլ չենք տեսել: Եվ երրորդը՝ իշխանությունները, այդ թվում՝ անձամբ Փաշինյանը, թիրախավորել են  հատկապես նախագահներին,  Ռուբեն Վարդանյանին ու Դավիթ Իշխանյանին, ինչից ևս ենթադրելի է, որ Փաշինյանն անձամբ շահագրգռված է, որ այս հինգը գտնվում են արդբեջանական բանտերում ու միգուցե նաև երկարաժամկետ մնում են ադրբեջանական բանտերում»:

Արտակ Բեգլարյանը ասաց նաև՝  նախքան Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերևարումը, քննարկվել են ցուցակում ընդգրկված անձանց Արցախից էվակուացնելու սցենարներ, որոնք չեն իրագործվել:

bottom of page