top of page

Սևակ Խաչատրյանի մոտ, ով բերման է ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով, հայտնաբերվել է մեկ բաժակ սուրճ. փաստաբան


Էջմիածին դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանի մոտ, ով բերման է ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով, հայտնաբերվել է մեկ բաժակ Դուետ սուրճ: Այս մասին հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք–զինամթերք պահելու կասկածանքով: Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց այցի հետ կապված նախապես հայտարարվել էր բողոքի ակցիա կազմակերպելու մասին։ 

Նշենք, որ նախօրեին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ այսօր Հայաստանի 10 վայրերում՝ Երեւանում եւ մարզերում խաղաղ ակցիաներ են իրականացվելու։ Այսօր հանրահավաք չի նախատեսվում։ Հանրահավաքը տեղի կունենա կիրակի՝ 18։30-ին։

Նախօրեին առավոտից Հանրապետության հրապարակից քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթ էին սկսել դեպի տարբեր բուհեր։ Բուհերից խմբերով ուսանողներ էին միանում Բագրատ Սրբազանին։ Երթը եղել է ԵՊՀ-ի, Պոլիտեխնիկի, Բրյուսովի, Ագրարային համալսարանի, Կոնսերվատորիայի մոտ։ Ընդ որում Բագրատ Սրբազանը կարճ ժամանակով մտել է Կոնսերվատորիա, հնչեցրել իր կոչը և դուրս եկել։

Հիշեցնենք, որ նախօրեին Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում հայտարարել էր անհնազանդության ակցիաներ սկսելու մասին, կոչ էր արել դասադուլ և գործադուլ անել։ Միաժամանակ ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցությունները սկսում են վարչապետի իմպիչմենտի գործընթաց Ազգային ժողովում։


1/1746
bottom of page