top of page

Գիտելիքի պակասն է եղել պատճառը, որ Ալեն Սիմոնյանը «պարոն Կճոյան»-ով է դիմել Նավասարդ սրբազանին

  • Writer: Ani
    Ani
  • 8 hours ago
  • 1 min read

ree

Ես սխալվել եմ, որ ԱԺ-ում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին «պարոն Կճոյան»-ով եմ դիմել, Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Դա իմ գիտելիքների հետ է կապված, որևիցե նպատակ դրա մեջ չի եղել»,-ասաց Սիմոնյանը։

Հարցին, թե Նավասարդ Կճոյանը քպ-ականներին հավատարմության երդո՞ւմ է տվել, Սիմոնյանը պատասխանեց.

«Կարծում եմ, որ սրբազանի երդումը միայն Աստծուն է, մեզ որևիցե մեկը ոչ երդում տվել է, ոչ էլ դրա ցանկությունն ունենք։ Մեր նպատակն այն է, որ եկեղեցին որևիցե ձևով խառնված չլինի պետության գործերի մեջ»,-ասաց Ալեն Սիմոնյանը։


1/2444
bottom of page