top of page

Ռոնալդուն զանգահարել է Թրամփին

  • Writer: Ani
    Ani
  • 10 hours ago
  • 1 min read

ree

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Պորտուգալիայի հավաքականի և «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ հեռախոսազրույցի մասին։

​Թրամփը սոցցանցերում նշել է, որ Ռոնալդուն զանգահարել է իրեն՝ շնորհակալություն հայտնելու Սպիտակ տանը և Օվալաձև աշխատասենյակում կատարած շրջայցի համար։

«Ի՜նչ անհավանական տղա է նա՝ ոչ միայն որպես մարզիկ, այլև որպես մարդ։ Ավելի լավը չէր կարող լինել»,- գրել է Թրամփը։

​Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 5-ին Վաշինգտոնում մասնակցեց աշխարհի 2026 թվականի առաջնության վիճակահանությանը, որն անցկացվելու է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը։

1/2444
bottom of page