top of page

Իրանը հայտնել է, որ Սիրիայում հեղաշրջմանը ԱՄՆ եւ Իսրայելի մասնակցության մասին ապացույցներ ունի

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Dec 11, 2024
  • 1 min read

Ռազմական հեշաղրջումը Սիրիայում պլանավորված էր ԱՄՆ եւ Իսրայելի կողմից «հարեւան երկրի» աջակցությամբ, Իրանը դրա ապացույցներ ունի։ Այս մասին հայտնել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ժողովրդին հղած ուղերձում։

«Որեւէ կասկած չպետք է լինի, որ այն, ինչ տեղի ունեցավ Սիրիայում, ամերիկացիների եւ սիոնիստների (նկատի ունի իսրայելցիներին) համատեղ պլանն է։ Այո, Սիրիային հարեւան մի պետություն եւս իր դերն է խաղացել եւ խաղում է ցայժմ։ Բայց հիմնական դավադիրները <...> եղել են ԱՄՆ-ը եւ սիոնիստները։ Կան դրա վկայություններ»,- Խամենեիի խոսքերը մեջբերել է SNN հեռուստաալիքը։

1/2044
bottom of page