top of page

Ականջովս հասավ՝ գյուղի կանայք բողոքել են, թե վարչապետն եկել է, մեր ամուսիններին խմացրել է. Փաշինյանը՝ Գեղամասարի մանկապարտեզում

  • 5 hours ago
  • 1 min read

Ականջովս հասավ՝ գյուղի կանայք բողոքել են, թե վարչապետն եկել է, մեր ամուսիններին խմացրել է: Այս մասին Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի մանկապարտեզում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մի քանի շիշ օղի կար, ասացի՝ դե անուշ կանեք, ես ժամանակ չունեմ, գնամ, հետո ականջովս հասավ, որ գյուղի կանայք բողոքել են, ասել են ՝ վարչապետը եկել է, մեր ամուսիններին խմացրել է: Չգիտեմ, թե հետո ինչ են արել մեր հարգելի ամուսինները, այնպես որ այս մանկապարտեզը հիշարժան տեղ է: Կանայք թող մխիթարվեն նրանով, որ դրա արդյունքում մանկապարտեզը եղավ»,- նշել է Փաշինյանը:

1/2664
bottom of page