top of page

Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

  • 7 hours ago
  • 1 min read

Այսօր՝ ապրիլի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 67 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Նարեկ Ե․-ն իր վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի։



Shamshya.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Թալին» բժշկական կենտրոն։



Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։


 

1/2664
bottom of page