«Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր
- Ani

- 4 hours ago
- 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հպարտորեն հայտարարում է, թե մարդիկ հիփոթեքով տներ են գնում, շատ վարկ են վերցնում՝ իրողությունը ներկայացնելով իբրև ձեռքբերում։ Իրականում այդ պատկերը մտահոգիչ է։ Ինչու, որովհետև ՀՀ Վիճակագրական կոմիտեի դեկտեմբերի տվյալներով տնային տնտեսություններին տրվող վարկերը ավելացել են՝ սպառողական և հիպոթեքային վարկերի համապատասխանաբար 31.1% և 26.3%-ով։
«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությամբ՝ ՀՀ քաղաքացիների կողմից սպառողական և հիփոթեքային վարկերի աճի տեմպը անհանգստացնող է, քանի որ այդ աճը շարունակում է էականորեն գերազանցել քաղաքացիների եկամուտների աճին։ Այսինքն՝ բնակչության եկամուտները՝ աշխատավարձը, դրամական փոխանցումները և այլ իրական ունեցվածքը, այդ ընթացքում չեն աճել համապատասխան թվերով։ Բայց միևնույն է՝ մարդիկ վարկեր են վերցնում։
Այսինքն՝ եկամուտների համեմատ վարկերի զգալի տարբերությունը խոսում է այն մասին, որ մարդիկ վարկերի տակ կքում են»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















