top of page

Պատերազմը պետք է ավարտվի. Զելենսկի

  • Writer: Ani
    Ani
  • 2 minutes ago
  • 1 min read

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ անհրաժեշտ է վերջ դնել պատերազմին՝ ընդգծելով դեէսկալացիայի քայլերի կարևորությունը, որոնք սկսել են գործել անցած ուրբաթ գիշեր։


Նրա խոսքով՝ այդ միջոցները նպաստում են հասարակության վստահության ամրապնդմանը ինչպես բանակցային գործընթացի, այնպես էլ դրա հնարավոր արդյունքի նկատմամբ։ Զելենսկին նշել է, որ Ուկրաինան պատրաստ է իրական և գործնական քայլերի՝ խաղաղության հասնելու ուղղությամբ։


«Մենք կարծում ենք, որ իրական է հասնել արժանապատիվ և երկարատև խաղաղության»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը՝ շեշտելով, որ Կիևը բաց է բանակցությունների համար, եթե դրանք հանգեցնեն կայուն և արդար լուծման։

bottom of page