top of page

«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՄԵԿ ՔԱՅԼ Է ՄՆԱՑԵԼ

  • Writer: Ani
    Ani
  • Oct 8, 2024
  • 1 min read
ree

Կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը։ Մինչ Հայաստանը հապշտապ վավերացնում է այն, եւ, կարելի է ասել՝ մեկ քայլ է մնացել, որ այն բոլոր ատյաններում հաստատվի, Ադրբեջանում այս հարցի հետ կապված անորոշություն է։ Բաքուն նույնիսկ չի հրապարակել դրա տեքստը, հայտնի էլ չէ՝ Միլի մեջլիսը երբ կքննարկի այն։ ՀՀ ԱԺ-ում նախագծի զեկուցող է նշանակվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը նաեւ հանձնաժողովի հայաստանյան կողմի ղեկավարն է։ Հիշեցնենք․ ՍԴ-ում էլ մեծ արագությամբ քննվեց նախագիծը, եւ բարձր դատարանի դատավորները երեք օրում ներկայացրին որոշում, որ այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։ ՔՊ-ական ուսապարկերին առայժմ չի ասվել, թե երբ է այն օրակարգ մտնելու։



1/2436
bottom of page