top of page

Ալիև-Նիկոլ պայմանավորվածությունը ոչ թե խաղաղության, այլ հայաստանյան իշխանության միակողմանի զիջումների մասին է․ Տիգրան Աբրահամյան

  • 3 hours ago
  • 1 min read

Փաշինյանը Տիգրանաշենն Ադրբեջան է հռչակում՝ հղում անելով խորհրդային շրջանի այս կամ այն քարտեզին: Այս մասին գրել է նախորդ գումարման ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Իսկ Ադրբեջանը նույն սկզբունքով չի խոսում, օրինակ՝ Արծվաշենի հայկականության կամ 2021-2023 թթ. ընթացքում օկուպացված ՀՀ ինքնիշխան տարածքների հայկական պատկանելիության, առավել ևս՝ այնտեղից զորքերը դուրս բերելու մասին:

Ալիև-Նիկոլ պայմանավորվածությունը ոչ թե խաղաղության, այլ հայաստանյան իշխանության միակողմանի զիջումների մասին է»,-նշել է նա։

1/2853
bottom of page