top of page

ՌԴ-ն չի մերժել, բայց երկաթուղու վերակառուցման համար վճարելու է Հայաստանը․ Փաշինյան

  • 8 hours ago
  • 1 min read

Երասխից դեպի Նախիջևանի սահման և Գյումրիից Ախուրիկով դեպի Թուրքիայի սահման տանող երկաթուղային հատվածների վերակառուցումը կիրականացվի Հայաստանի պետական միջոցների հաշվին։ Այս մասին կառավարության նիստից…

Երասխից դեպի Նախիջևանի սահման և Գյումրիից Ախուրիկով դեպի Թուրքիայի սահման տանող երկաթուղային հատվածների վերակառուցումը կիրականացվի Հայաստանի պետական միջոցների հաշվին։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։



Լրագրողի հարցին՝ արդյոք ՀՀ պետբյուջեով աշխատանքներն իրականացնելու որոշումը նշանակում է, որ Ռուսաստանը մերժել է հայկական կողմի առաջարկը՝ մասնակցելու երկաթուղային հատվածների վերականգնմանը, Փաշինյանը պատասխանել է.



«Ո՛չ, չի նշանակում, շինարարությունն իրականացվելու է ՀՀ պետական միջոցների հաշվին»։



Հիշեցնենք՝ դեռ հունվարին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանից ակնկալում է սեղմ ժամկետում արձագանքել դեպի Ադրբեջան և Թուրքիա տանող երկաթուղու մի շարք հատվածների վերականգնման հարցին։



Օգոստոսի 6-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ հայտարարել էր, որ Ռուսաստանը տարեսկզբին հայտնել է երկու կարևոր երկաթուղային հատվածների վերականգնմանը մասնակցելու պատրաստակամության մասին։



Հայաստանի երկաթուղային համակարգը 2008 թվականից կոնցեսիոն կառավարման է հանձնված «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը։

1/2853
bottom of page