Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով
1 minute ago
1 min read

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով:
ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը բավարարել է դատախազի ներկայացրած միջնորդությունը, ըստ որի ՀՀ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել նախաքննությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2 ամսով երկարացվել է նաև Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը։
Հիշեցնենք, որ Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն օժանդակելու համար: Նույն մեղադրանքն է առաջադրվել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նրանք ձերբակալվել են օգոստոսի 25-ին։




















