top of page

Թուրքական օդուժին պատկանող ևս մեկ ուղղաթիռ է կործանվել

2 minutes ago
1 min read

Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող ուղղաթիռ է կործանվել, հայտնել է այդ երկրի պաշտպանության նախարարությունը։ Այն կործանվել է Էսքիշեհիր նահանգում։

«Էսքիշեհիրից ուսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է։ Ուղղաթիռի բեկորները հայտնաբերվել են»,- նշել են հաղորդագրությունում։ 

Օրեր առաջ էլ թուրքական օդուժի մեկ այլ՝ S-70 ուղղաթիռ էր կործանվել, 4 թուրք զինվորական էր մահացել։

1/3007
bottom of page