34 000 միգրանտ կարտաքսվի Ռուսաստանից
1 minute ago
1 min read

Ռուսաստանից օտարերկրյա քաղաքացիներին արտաքսելու վերաբերյալ որոշումների թիվն աճել է 80%-ով, հայտնել են ՌԴ ներքին գործերի նախարարությունից՝ ամփոփելով «Нелегал-2026» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքները։
Նշվում է, որ 34 000-ից ավելի օտարերկրյա անձանց նկատմամբ կայացվել է ՌԴ-ից արտաքսելու որոշում։
Ընդհանուր առմամբ միգրացիոն օրենսդրության 143 000 խախտում է արձանագրվել, դրանց հիման վրա հարուցվել է 4 200 քրեական գործ, օպերատիվ կանխարգելիչ միջոցառման արդյունքում նաև 549 հետախուզվող է հայտնաբերվել։




















