top of page

Wizzair-ը մինչև հունիսի 30-ը չեղարկել է Աբու Դաբիից դեպի Երևան չվերթերը

  • Jun 25, 2025
  • 1 min read

Տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված Wizzair ավիաընկերությունը մինչև հունիսի 30-ը չեղարկել է չվերթերը դեպի Երևան, հայտնում են ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունից։ «Աբու Դաբիի օդանավակայանում և հյուրանոցներում գտնվող՝ դեպի Երևան Wizzair-ի չեղարկված թռիչքների ուղևոր ՀՀ քաղաքացիների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ունենալու նպատակով խնդրում ենքդեսպանության armemiratesembassy@mfa.am էլեկտրոնային հասցեին ուղարկել անհատական տվյալները՝ անուն-ազգանուններ, կոնտակտային համար, հյուրանոցի անուն:Խնդրում ենք ուշադիր հետևել ավիաընկերության ցուցումներին, ինչպես նաև ուղևորների էլփոստերին Wizzair-ի կողմից ուղարկվող տեղեկատվությանը»,-ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

bottom of page