Ուկրաինայի դեսպանին կանչել են Հնդկաստանի արտաքին գործերի նախարարություն
- 1 hour ago
- 1 min read

Այսօր Հնդկաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Պոլիշչուկը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն՝ MV OMORFI առևտրային նավի վրա կատարված հարձակման առնչությամբ, որի հետևանքով զոհվել է Հնդկաստանի քաղաքացի: Դրա մասին հայտնել են Հնդկաստանի ԱԳՆ-ից:
«Նախարարությունը լուրջ անհանգստություն է հայտնել միջադեպի կապակցությամբ և ամենախիստ ձևով դատապարտել է առևտրային նավագնացության դեմ նմանատիպ հարձակումները՝ ընդգծելով դրանց բացասական ազդեցությունը ծովային նավագնացության անվտանգության, նավագնացության ազատության և միջազգային առևտրի վրա:
Դեսպանին կոչ են արել ուկրաինական իշխանություններին փոխանցել Հնդկաստանի լուրջ մտահոգությունն առևտրային նավերի վրա հարձակումների վերաբերյալ և հաստատել, որ նման գործողությունները, որոնք վտանգի տակ են դնում անմեղ քաղաքացիական նավաստիների կյանքը, անընդունելի են և պետք է դադարեցվեն»:




















