top of page

Հայաստանում նոր վիզաների կենտրոն է բացվելու

Jul 27
1 min read

Չեռնոգորիան վիզային ռեժիմ է մտցրել Բելառուսի, Չինաստանի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի քաղաքացիների համար: Այս մասին հայտնել է Չեռնոգորիայի Արտաքին գոծերի նախարարությունը:


Ինչպես հաղորդվում է՝ նշված երկրների քաղաքացիներին 2026 թվականի նոյեմբերի 1-ից Չեռնոգորիա մուտք գործելու համար վիզա կպահանջվի:


ԱԳՆ-ից նաև հայտնել են, որ առաջիկայում վիզաների կենտրոններ կբացվեն Պակիստանում, Չինաստանում, Հայաստանում, Ղազախստանում, Ֆիլիպիններում, Կատարում, Սաուդյան Արաբիայում, Բահրեյնում, Բելառուսում, Նեպալում և Ուզբեկստանում, ինչպես նաև ծրագրվում է ցանցի ընդլայնում դեպի Հորդանան, Քուվեյթ, Թաիլանդ և Ինդոնեզիա:

1/2967
bottom of page