top of page

Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

  • Jun 27, 2024
  • 1 min read

Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն։

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, թիմի կազմում են եղել Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Էրիկ Գասպարյանը և Բենիկ Ագասարովը:

Վերջին խաղափուլում մեր շախմատիստները 3։1 հաշվով հաղթել են Ավստրիայի թիմին:

Առաջնության հաղթող է դարձել Իսրայելի թիմը, որն առաջնության ընթացքում պարտվել է միայն Հայաստանի թիմին։

Շնորհավորում ենք մեր պատանի շախմատիստներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ:

1/2863
bottom of page