Արարատ Միրզոյանը ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր է փոխանակել Էնթոնի Բլինքենի հետ
![](https://static.wixstatic.com/media/0b80d6_c0d46e6f964846b688c4a40e5115af02~mv2.jpg/v1/fill/w_545,h_361,al_c,q_80,enc_auto/0b80d6_c0d46e6f964846b688c4a40e5115af02~mv2.jpg)
Հուլիսի 9-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է նաև ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված՝ ԱՄՆ նախագահի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը։
Նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ՆԱՏՕ անդամ և գործընկեր երկրների ԱԳ նախարարների հետ։
ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր են փոխանակվել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։