top of page

Սպերցյանը ռեկորդ է սահմանել

  • Writer: Ani
    Ani
  • 2 hours ago
  • 1 min read

ree

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 5:0 հաշվով հաղթել է «Կռիլյա Սովետովին»։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանն այդ խաղում դարձել է դուբլի և գոլային փոխանցման հեղինակ՝ սահմանելով ՌՊԼ-ի նոր ռեկորդ՝ դառնալով առաջատարը ստանդարտ խաղարկումներից կատարած գոլային փոխանցումների քանակով, փոխանցում է Armsport.am-ը հղում անելով Opta Sports:

Նշվում է, որ Սպերցյանի անկյունայինից փոխանցումը «Կռիլյա Սովետովի» դեմ խաղում նրա յոթերորդ գոլային փոխանցումն էր ստանդարտից՝ ՌՊԼ-ում։ Ոչ մի այլ խաղացող մեկ մրցաշրջանում այդքան շատ գոլային փոխանցում չի կատարել ստանդարտից։

bottom of page