top of page

Աննա Հակոբյանի եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը ՔՊ–ի ցուցակում չի լինի

Dec 1, 2025
1 min read

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը չի առաջադրվել խորհրդարանական ընտրություններում՝ ՔՊ–ի համամասնական ցուցակումընդգրկվելու համար։ Տեղեկությունը հաստատեց ինքը՝ Հրաչյա Հակոբյանը։

Հարցին, թե ինչու է նման որոշում կայացրել, Հակոբյանը պատասխանեց.

«Որևէ պատճառ չկա, ուղղակի չեմ ցանկացել առաջադրվել և չեմ առաջադրվել»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ «Քաղաքացիականպայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանըչի առաջադրվել խորհրդարանական ընտրություններում՝ ՔՊ–իհամամասնական ցուցակում ընդգրկվելու համար:

1/2909
bottom of page