Բերդավանում տուն է այրվել. կանխվել է հրդեհի տարածումը մոտակա տներ
- Ani

- 3 hours ago
- 1 min read

Նոյեմբերի 15-ին, ժամը 15։38-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղի 35-րդ փողոցի վերջնամասում այրվում է տուն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։17-ին, մարվել՝ 17։38-ին։ Այրվել է տունը (մոտ 120 քմ): Կանխվել է հրդեհի տարածումը մոտակա տներ։




















