top of page

Այսօր գերnւթյան և պшտшնդառության մեջ է ողջ Հայաստանը՝ բոլոր շերտերով․ Բագրատ արք. Գալստանյան

  • Writer: Ani
    Ani
  • 17 minutes ago
  • 1 min read

ree

Սիրելիներ, նախ ցանկանում եմ իմ և 17 արդարների անունից շնորհակալություն հայտնել երեկվա համախումբ աջակցության և զորակցության համար՝ մեծապես գնահատելով բոլոր նախաձեռնողներին, բանախոսներին և բոլոր մասնակիցներին: Այս մասին կալանավայրից հրապարակած նամակում գրել է Բագրատ արք. Գալստանյանը։

«Հստակ է, որ այսօր գերության և պատանդառության մեջ է ողջ Հայաստանը՝ բոլոր շերտերով, հետևաբար ձեր ցուցաբերած զորակցությունը ոչ թե մեր մասին է, այլ մեր երկրի ազատագրության: Այո՛, մենք գերեվարված ենք և պատանդառված թշնամու կողմից, բայց մեր հայրենիքն ավելին է քան մենք:

Երեկ դատարանում տեղի ունեցածը Լիդյա Մանթաշյանի և Մովսես Շարբաթյանի նկատմամբ դրա վառ ապացույցն է: Հատկապես, Լիդյայի վերաբերյալ կայացրած որոշումով դատարանը ևս մեկ անգամ փաստեց իր հրահանգավորված և կամակատար լինելու մասին՝ ևս մեկ մեխ խփելով առկա արդարադատության դագաղին:

Ինչ էլ որ անեք, ինչպես էլ վարվեք միևնույնն է՝ այս պայքարը անվարան շարունակվելու է մինչև մեր երկրի կատարյալ ազատագրումը: Իսկ Լիդյան իր բարձր նկարագրով կա և մնալու է այս ազատագրական պայքարի շղթայված և հաղթանակող խորհրդանիշը: Իսկ կամակատարների և զրպարտողների մասին դարձյալ կրկնեմ. «Վա՜յ նրանց, ովքեր անարդար օրենքներ են հաստատում, չար գործեր են արձանագրում և նրանց, ովքեր ճնշող որոշումներ են ընդունում»։ (հմմտ. Եսայի 10:1) Զորացե՛ք, սիրելի ժողովուրդ, մի՛ երկնչեք, մի՛ վախեցեք ոչնչից, որովհետև «մեր երազանքներն ու իղձերն ավելի մեծ են, քան մեր կյանքի օրերը»: Հաղթանակն այլընտրանք չունի»,-գրել է նա։

1/2419
bottom of page