top of page

Հայաստանի ազգային գրադարանի ընթերցասրահում կբացվի վրացական գրականության անկյուն

  • Writer: Ani
    Ani
  • 13 hours ago
  • 1 min read

ree

Նոյեմբերի 17, ժամը 12։30-ին Հայաստանի ազգային գրադարանը հյուրընկալելու է Վրաստանի Իլյա Ճավճավաձեի անվան ազգային գրադարանի պատվիրակությանը, որի կազմում կլինեն Վրաստանի ազգային գրադարանի տնօրեն Կոնստանտին Գամսախուրդիան, գրադարանային ռեսուրսների վարչության ղեկավար Լևան Թաքթաքիշվիլին և գրացուցակավորման բաժնի ղեկավար Բեկա Ղաժոնիան։

Այցի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի ազգային գրադարանի Ընդհանուր ընթերցասրահում բացել վրացական գրականության անկյուն, որն ուղղված է երկու երկրների գրադարանների և մշակութային հաստատությունների միջև համագործակցության նոր հարթակի ձևավորմանը։

Միջոցառման ընթացքում կկայանա համագործակցության հուշագրի ստորագրում Հայաստանի ազգային գրադարանի և Վրաստանի Իլյա Ճավճավաձեի անվան ազգային գրադարանի միջև, որը կամրագրի փոխգործակցության ընդլայնման, փոխայցելությունների կազմակերպման, մասնագիտական փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման պատրաստակամությունը։

Միջոցառման շրջանակում նախատեսվում է նաև բացել «Վրացական գրական ժառանգությունը Հայաստանի ազգային գրադարանում. 1783-2025 թթ.» խորագրով ցուցադրությունը, որտեղ կներկայացվեն Հայաստանի ազգային գրադարանում պահվող վրացերեն արժեքավոր հրատարակություններն ու գրական թարգմանությունները, նպատակ ունենալով համակողմանիորեն ներկայացնելու վրացական գրականության ներկայությունը գրադարանի հավաքածուներում և ընդգծելու հայ-վրացական մշակութային կապերի պատմական շարունակականությունը։

1/2408
bottom of page