top of page

Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի առևտրի կրճատումը չի հանգեցնի կրիտիկական ցնցումների, քանի որ առևտրաշրջանառության մեջ Երևանի բաժինը քիչ է․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

  • 45 minutes ago
  • 1 min read

Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի առևտրի կրճատումը չի հանգեցնի կրիտիկական ցնցումների, քանի որ առևտրաշրջանառության մեջ Երևանի բաժինը քիչ է, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

«Սա որևէ կրիտիկական ցնցումների չի հանգեցնի, քանի որ Ռուսաստանի արտաքին առևտրում Հայաստանի բաժինը այդքան էլ բարձր չէ, իսկ Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ Երևանի առևտրաշրջանառությունը աննշան է»,-ասել է Աղասանդյանը։

Նա ընդգծել է, որ որոշակի ապրանքների վրա արգելքները նպատակ ունեն ապահովել անվտանգ ապրանքների ներմուծումը Ռուսաստան՝ Միությունում սահմանված սանիտարական և բուսասանիտարական պահանջներին համապատասխան։

«Միության անդամ պետությունների սահմանային անցակետերում պետական ​​վերահսկողության մարմինների կողմից նման վերահսկողությունը նախատեսված է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրով», - բացատրել է Աղասանդյանը։

1/2861
bottom of page