top of page

Այսօր քահանաներն աղքատության են մատնված. խեղճ ու կրակ լիքը քահանաներ ուղարկվել են է՜ սարի ծերին գտնվող եկեղեցի, որտեղ ամսվա մեջ 15 հոգի յա գնա, յա չգնա. Փաշինյան

Aug 25
1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Աժ-ում հայտարարեց, որ մեկ ամսվա ընթացում Կառավարությունը Հայ Առաքելական եկեղեցու մասով զեկույց կներկայացնի։

 «Ես կառաջարկեմ այդ մասով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել։ Գիտեք, այսօր  քահանաներն աղքատության են մատնված, եկեղեցում էլ լավ ու վատ տեղեր կան։ Այնտեղ, որտեղ համայնքը մեծ է... ասենք խեղճ ու կրակ լիքը քահանաներ ուղարկվել են է՜ սարի ծերին գտնվող եկեղեցի, որտեղ ամսվա մեջ 15 հոգի յա գնա, յա չգնա, ոչ ոքի չի հետաքրքրում՝ էդ մարդը սոված ա, առողջ ա»,-նշեց Փաշինյանը՝ հավելելով, թե ինչու քահանան չպետք է աշխատավարձ ստանա և պետության կողմից առողջապահական ապահովագրությունից օգտվի։

1/2887
bottom of page