Նուբարաշենում խոշոր հրդեհ է բռնկվել․ կան վիրավnրներ
- Ani

- 3 minutes ago
- 1 min read

Դեկտեմբերի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նուբարաշեն 11-րդ փողոցում տանը կից ավտոտնակ է այրվում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 2-րդ, 3-րդ, 6-րդ, 10-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ և Երևանի փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների կատարման հերթապահ խումբը։
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը 2 հոգու, ովքեր, ըստ նախնական տեղեկությունների, այրվածքներ են ստացել, տեղափոխել են հիվանդանոց։
Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորները հարազատ եղբայրներ են, որոնցից մեկը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, իսկ հիվանդանոց է տեղափոխվել 54-ամյա Արմեն Ն․-ն։




















