top of page

«Իզմիրլյան» ԲԿ-ի փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակում խուզարկությունը ոչ իրավաչափ է ճանաչվել

  • 1 hour ago
  • 1 min read

«Իզմիրլյան» ԲԿ-ի փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ոչ իրավաչափ է ճանաչվել, այս մասին հայտարարել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից տեղեկացա, որ դատավոր Հարություն Պետրոսյանի կողմից բավարարվել է նաև «Իզմիրլյան» ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակում կատարված խուզարկության մասով ներկայացրածս բողոքը եւ ոչ իրավաչափ է ճանաչվել նաեւ Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը»,- նշել է փաստաբանը։

Ավելի վաղ ոչ իրավաչափ էր ճանաչվել նաև ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը։

bottom of page