top of page

Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ

  • 2 hours ago
  • 1 min read

Այսօր՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Արտաշատի խճուղում՝ Առինջ Մոլի դիմաց, բախվել են «Hongqi» և «VAZ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 2 հոգի Աբովյանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ստացել, սակայն հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։



40 րոպե անց նույն վայրից՝ մի քանի մետր հեռավորության վրա, բախվել են «Mercedes» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։ Տուժածներ չկան։

bottom of page