top of page

Արզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-ն. կա վիրшվոր

  • 16 hours ago
  • 1 min read


Այսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում Արզնու խճուղում բախվել են «Toyota Camry» և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։ 



Բախման հետևանքով «Nissan Tiida»-ն գլխիվայր շրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում, իսկ «Toyota Camry»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց՝ հայտնվելով բնակչին պատկանող դաշտամիջյան տարածքում։



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։



Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

1/2755
bottom of page