Կյանքից հեռացել է «Միսիս Եվրոպա Հայաստան 2022», «Վիցե Միսիս Եվրոպա» Վերա Սաֆարյանը
- 6 hours ago
- 1 min read

Ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել է «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրած և երկրորդ մրցանակին արժանացած արցախցի մոդել Վերա Սաֆարյանը:
Նա Հադրութից էր: Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ ծառայել էր ՊԲ շարքերում՝ որպես պայմանագրային զինծառայող։ Պատերազմից և արցախահայության բռնի տեղահանումից հետո բնակություն էր հաստատել Երևանում:
Վերան մասնագիտությամբ լեզվաբան էր, ավարտել էր Արցախի պետական համալսարանը: Մեկ տարի մասնագիտությամբ աշխատելուց հետո իրեն նվիրել էր ծառայությանը: Մոդելինգով սկսել էր զբաղվել Երևան տեղափոխվելուց հետո:
Մոդելը 32 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ մեկ որդի:




















