top of page

Դավիթ Համբարձումյանին կալանավորեցին

  • Writer: Ani
    Ani
  • 10 hours ago
  • 1 min read

ree

Մասիսի համայնքապետ, Մասիս խոշորացված համայնքի ղեկավար, խորհրդարանական ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Դավիթ Համբարձումյանը ժամանեց Երևան։ Նրան կալանավորեցին ինքնաթիռի դռան մոտից։ 

Նշենք, որ Համբարձումյանի հարազատները, մտերիմներն ու աջակիցները հավաքվել էին «Զվարթնոց» օդանավակայանում` նրան դիմավորելու։ Օդանավակայանում նաև մեծաթիվ ոստիկանական ուժեր էին կուտակել։

Հիշեցնենք՝ օրեր առաջ  Մասիս համայնքի ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին դատապարտել էին 6 տարի, 3 ամիս ժամկետով ազատազրկման՝ 7 տարի առաջվա գործով, որով դատարանում քննված ոչ մի վկա մեղադրական ցուցմունք չէր տվել Համբարձումյանի դեմ։

Նա այդ օրերին Հայաստանում չէր, բայց հայտարարությամբ տեղեկացրել էր․ «Նիկոլից ու նրա կամակատար դատաիրավական համակարգից փախչելու միտքն անգամ բացառում եմ։ Շուտով կլինեմ Հայաստանում»։

Դավիթ Համբարձումյանը շեշտել էր նաև՝ իր կալանավորմամբ այս իշխանության դեմ պայքարը չի դադարելու։

bottom of page