«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Լոռու մարզում ներկայացրել են Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագիրը
- Feb 28
- 1 min read

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները աշխատանքային երկօրյա այցով Լոռու մարզում են։
Առաջին կանգառը մարզկենտրոն Վանաձոր քաղաքն է եղել։ Այցի ընթացքում նրանք վանաձորցիներին իրազեկել են Սամվել Կարապետյանի տնտեսական հինգ քայլերի մասին, շփվել քաղաքացիների հետ, լսել նրանց բարձրացրած հարցերը, ներկայացրել «Ուժեղ Հայաստանի» և նրա առաջնորդ Սամվել Կարապետյանի տեսլականը։




















