top of page

Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել

  • 2 hours ago
  • 1 min read

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել է՝ դատավոր Վազգեն Ռշտունին ոչ իրավաչափ է ճանաչել «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը։

«Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին քննության առավ մեր կողմից ներկայացված բողոքը Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, ըստ որի դատարանը, բավարարելով քննիչի միջնորդությունը, թույլատրել էր խուզարկություն կատարել «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի աշխատասենյակում։

Վերաքննիչ դատարանը որոշեց բավարարել մեր բողոքը և բեկանեց ստորադաս դատարանի դատական ակտը։

Ըստ էության, վերադաս ատյանի համար ևս խուզարկությունը եղել է անօրինական և կրել է ձևական բնույթ»։

bottom of page