«Ակն ընդ ական». Իրանը զգուշացնում է՝ եթե հարվածեն իր ենթակառուցվածքներին, համարժեք պատասխան կստանան
- Mar 10
- 1 min read

«Իրանը նախազգուշացնում է՝ իր ենթակառուցվածքների վրա գրոհների դեպքում կպատասխանի նույն կերպ»,-հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահը՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Թշնամին պետք է իմանա, որ իր ցանկացած գործողության մենք անհապաղ կտանք համարժեք պատասխան, ոչ մի վայրագություն անպատասխան չի մնա։ Այսօր մենք առաջնորդվում ենք «ակն ընդ ական» սկզբունքով՝ առանց բացառությունների։ Եթե նրանք պատերազմ սկսեն մեր ենթակառուցվածքների դեմ, ապա մենք նույնպես իրենց ենթակառուցվածքները կդարձնենք թիրախ»,- գրել է Իրանի մեջլիսի նախագահը՝ X սոցիալական ցանցում։
Ավելի վաղ Իրանի «Խաթամ ալ-Անբիա» ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբը հայտարարել էր, որ Իրանը կհարվածի Մերձավոր Արևելքի էներգետիկ օբյեկտներին, եթե ԱՄՆ և Իսրայելը շարունակեն փորձել հարվածներ հասցնել իրանական էներգետիկ օբյեկտներին։
Այս հայտարարությունն արվել էր այն բանից հետո, երբ մարտի 7-ի երեկոյան Թեհրանի մոտ գտնվող նավթային պահեստները թիրախավորվել էին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից։




















