top of page

Դավթաշեն 4-րդ թաղամասում գտնվող ավտոտեխսպասարկման կետում այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան

  • Writer: Ani
    Ani
  • 2 hours ago
  • 1 min read

Հունվարի 20-ին, ժամը 17։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում գտնվող ավտոտեխսպասարկման կետում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։06-ին, մարվել՝ 18։24-ին։ Մասամբ այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և ավտոտեխսպասարկման կետի կախովի առաստաղը (մոտ 40 քմ):

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի ավտոտեխսպասարկման կետի մյուս հատվածներ։

1/2505
bottom of page